ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը մեզ է տրամադրել մեր ընթերցողը, որով երևում է, թե ինչպես է ապրիլի 1-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա և Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցել խոշոր ավտովթարը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում, Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել էին «Mercedes» մակնիշի 35 DA 447 համարանիշի և «Toyota Corolla» մակնիշի 34 RZ 470 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, հետո արդեն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել էին բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը: Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am