«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը՝ այդ պաշտոնում փոխարինելով Իվան Վոլինկինին: Դեսպանի պաշտոնում ՌԴ իշխանությունների թեկնածուի ընտրությունը բավական ուշագրավ է: Բանն այն է, որ Կոպիրկինն ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ԵՄ-ի հետ ստորագրեց համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համագործակցության համաձայնագիր, Կոպիրկինի նշանակումը պատահական չէ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեսակետ կա, որ Հայաստանի ռազմավարական գործընկերը որոշել է այստեղ ունենալ Եվրոպայում պաշտոնավարած, եվրոպական բարքերին քաջածանոթ դիվանագետի, որպեսզի ավելի հարկ եղած դեպքում հաջողությամբ իրականացնի անհրաժեշտ քայլերը:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը