«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի դեմ ենթադրյալ հանցագործների գորոծողությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. նոյեմբերի 1-ին քննությամբ չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբով կոտրելու միջոցով բացել է Երեւան քաղաքի Էրեբունի 31 շենքում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի թիվ 6 մասնաճյուղի հետնամասում տեղակայված, նույն ընկերությանը պատկանող պահեստարանի խցիկի դուռը եւ այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` 400 հազար դրամ արժողությամբ հոսանքի արտադրման գեներատոր: Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177-րդ հոդվածի` գողության հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին անհայտ երկու անձ մուտք էին գործել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը եւ այնտեղից հափշտակել մոտ 8 միլիոն դրամ: Մինչ օրս չի պարզվել, թե ովքեր են եղել բանկի դեմ հարձակում գործած անձինք:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը