Ապրիլի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում, 1948 թ. ծնված Գոհար Մ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, իր տանը, Գենա ներկայացած անձը բացահայտ հափշտակել է իր ոսկյա շղթան՝ խաչով եւ կախազարդով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գենան օտարերկրյա քաղաքացի, գնչու՝ 24-ամյա Նիկոլայ Ֆ.-ն է:
Ապրիլի 5-ին, ժամը 10.30-ին, Բագրատաշենի անցակետից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նիկոլայ Ֆ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի թիվ 47 բնակարանում բռնություն գործադրելով եւ դանակի սպառնալիքով Գոհար Մ.-ից հափշտակել է ոսկյա շղթա` խաչով եւ կախազարդով:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Գողոնը մասամբ հայտնաբերված է:
Նիկոլայ Ֆ.-ն ձերբակալվել է. կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը