«Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել կրիտիկական վիճակից ու առողջությունն արագորեն վերականգնում է: Նա լավ է արձագանքում բուժմանը, նրա վիճակը արագորեն բարելավվում է, նրա վիճակն այլևս կրիտիկական չէ»,-ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին պատմել է Սոլսբերիի հիվանդանոցի ներկայացուցիչ Կրիստինա Բլանշարդը:
Նա հավելել է, որ այլ մանրամասներ հաղորդել չի կարող:
Նշվում է, որ նախօրեին բրիտանական ոստիկանությունը հրապարակել է Յուլիա Սկրիպալի՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակցի դստեր, հայտարարությունը: Նա պատմել է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ ուշքի է եկել և օրեցօր իրեն էլ ավելի լավ է զգում: Սոլսբերիում միջադեպը երիտասարդ կինը անվանել է «մոլորեցնող»:
Երբ ռուսաստանցի կնոջը կկարողանան դուրս գրել հիվանդանոցից, հայտնի չէ:
«Ցանկացած սպեկուլյացիաներ ամսաթվի վերաբերյալ մնում են սպեկուլյացիաներ: Ներկայումս Յուլիա Սկրիպալը խնդրել է հարգել իր մասնավոր կյանքը այն ժամանակվա ընթացքում, քանի դեռ ինքը կազդուրվում է: Ես կցանկանայի կոչ անել ԶԼՄ-ներին հարգել դա»,- ասել է Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի ներկայացուցիչ Կրիստինա Բլանշարդը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը