Մութ պատմություններ ՊՆ-ում. ո՞վ է ծեծել զինծառայողին

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր ստացել, որ Արցախի ՊԲ N զորամասում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Արեյանը նորակոչիկ զինվորին այնպես է ծեծել, որ զինվորը Արցախից հայտնվել է Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նշվում էր նաեւ, որ վերոնշյալ գումարտակի հրամանատարը հաճախակի է զինվորներին ծեծի ենթարկում: Մեզ հետ զրույցում Արթուր Արեյանը հերքեց լուրը, նշելով, որ երբեք զինվորի չի խփել: Այնուհետեւ հիշեց, որ մարտի 7-ին զորամասի լոգասենյակում շարքայիններ Ալբերտ Միհրանյանը եւ Արթուր Սիմոնյանը միմյանց հետ վիճաբանություն են ունեցել, ինչի արդյունքում Արթուր Սիմոնյանը հոսպիտալացվել է Ստեփանակերտի այնուհետեւ` Մուրացանի հոսպիտալ: Արթուր Արեյանը նաեւ նշեց, որ գործն ուղարկել են դատախազություն, եւ Ալբերտ Միհրանյանը 20 օրով կարգապահական զորամաս է գնացել: Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ Կարեն Սեւտերտերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդ Արթուր Սիմոնյանն այս պահին 10 օրով արձակուրդում է գտնվում եւ հիվանդի վիճակը գնահատեց բավարար: Սեւտերտերյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է զինվորը հայտնվել այնտեղ եւ զինվորի  կոնտակտային տվյալներն էլ չի կարող տալ: Քիչ հետո խմբագրությունը զանգ ստացավ: Զանգահարողը ներկայացավ որպես տուժող Արթուր Սիմոնյան եւ նշեց, որ կռիվը եղել է իր եւ համածառայակից Ալբերտ Միհրանյանի միջեւ, գումարտակի հրամանատարը կապ չունի: Թե ինչպե՞ս էր զինվորն իմացել, որ իրեն ենք փնտրում, չճշտվեց: Փոխարենը Սիմոնյանն անընդհատ նշում էր, որ գումարտակի հրամանատարը կապ չունի դեպքի հետ եւ անձամբ ինքը վատ վերաբերմունք չի ստացել Արթուր Արեյանից: Սիմոնյանը պնդում էր, որ վիճաբանության պատճառն իրար չհասկանալն է եղել: Նրա խոսքով՝ վիճաբանությունից հետո գումարտակի հրամանատարն իրենց տարել է զորամասի հրամանատարի տեղակալի մոտ, դիտարկմանը, թե այդ վիճակում ինչպե՞ս են զորամասի հրամանատարի մոտ տարել, արդյո՞ք համեմատաբար լավ վիճակում է եղել, եւ զորամասի հրամանատարի տեղակալի սենյակում գումարտակի հրամանատարը ծեծել է իրեն, Սիմոնյանն արձագանքեց, որ՝ ոչ, զորամասի հրամանատարի տեղակալի սենյակ են տարել, հետո անմիջապես հոսպիտալ: Հարցին՝ Արթուր Արեյանն առհասարակ զինվորներին չի՞ խփում, Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ Ալբերտ Միհրանյանն անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359.1 եւ 358.1 հոդվածներով հարուցված քրեական գործով: 359.1 հոդվածը տրամաբանությանը մոտ է՝ «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: Միայն թե անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի այս ամենի հետ 358.1 հոդվածը, երբ երկու զինծառայողներն էլ նորակոչիկներ են:   Նյութը ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am