Հայաստանը թևակոխում է անցումային շրջան, որը նաև ինչ-որ առումով փորձարկում է, carnegieeurope.eu-ում գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը՝ իր կանխատեսումն անելով այն մասին, թե ինչ փոփոխություններ են սպասվում Հայաստանին 2018 թվականի ապրիլի 9-ին սահմանադրական բարեփոխումների կյանքի կոչվելուց հետո:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը դիվերսիֆիկացրել է Հայաստանի տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը, և մնում է տեսնել, թե արդյոք նա կշարունակի այդ միտումը:
Օբյեկտիվ նայելով՝ նոր փոփոխությունները կարող են ավելի լավ լինել Հայաստանի համար, քան նախկին վիճակը, գրում է դե Վաալը և նշում, որ անցած ամիս Հայաստան այցի ընթացքում նա նկատել է, որ տրամադրությունը շատ ավելի դրական է, քան ինքն ակնկալում էր:
Չորս տարի առաջ Հայաստանն ակնհայտորեն վատ վիճակում էր, տնտեսությունը փորձում էր վերականգնվել 2009 թվականի միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքով կրած մեծ կորուստներից: Փորձագետը նշում է, որ Սերժ Սարգսյանը ճարպիկ քաղաքական գործիչ է, ով հեռուն է նայում: Այդ ժամանակից ի վեր նա մեծ աշխատանք է կատարել ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականության հասնելու համար, գրում է Դե Վաալը՝ նշելով, որ չնայած Ռուսաստանը մնում է գլխավոր գործընկեր, սակայն Հայաստանը փրկել է Բրյուսելի հետ իր համաձայնագրի քաղաքական կետերի մեծ մասը և նոր համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Բացի այդ, Հայաստանը նաև փորձում է համագործակցել Ասիայի հետ և ներդրում է ձեռք բերել Ասիական զարգացման բանկից՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման համար:
Թոմաս դե Վաալը նշում է նաև, որ իշխանությունները ճանապարհ են գտել ավելի լավ աշխատելու սփյուռքի առաջատար գործիչների հետ՝ ինչպիսին է Ռուբեն Վարդանյանը, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի լավ տպավորություն են թողնում, քան տարիներ առաջ այդ պաշտոնները զբաղեցնող անձինք:
Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը հետևողականորեն հավաքել է գլուխկոտրուկի մասնիկները, որոնք կարող են Հայաստանն առաջ տանել: Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք դա տեղի կունենա, գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատողը։
Պատրաստեց tert.am-ը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը