Հարավային Կորեայի նախկին նախագահը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի դատարանը երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հյոյին դատապարտել է 24 տարվա ազատազրկման կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման համար, հայտնում են հարավկորեական լրատվամիջոցները: Նա նաև պետք է 17 միլիոն դոլար տուգանք վճարի:Սակայն այս դատավճիռը դեռ վերջնական չէ: Ինչպես նշում է BBC-ն, երկրի նախկին ղեկավարի դատն ուղիղ միացմամբ հեռարձակվում է հեռուստատեսությամբ, քանի որ հանրության հետաքրքրությունն այս սկանդալային դատավարության նկատմամբ շատ մեծ է: Աղբյուրը մանրամասնում է, որ Պակ Կըն Հեին ներկայացվել է կոռուպցիային վերաբերող 18 մեղադրանք: Նշվում է նաև, որ նախկին նախագահը ներկա չէ վճռի ընթերցմանը: Նա բոյկոտել է դատական լսումներն ու դատարանին մեղադրել իր նկատմամբ կանխակալ վերաբերմունք ցուցաբերելու համար:
