«Ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավոր Մովսես Հակոբյանը, հարուցված քրգործի պարագայում էլ նոր աստղ ստացավ». Գուրգեն Եղիազարյան (video)
«Ապրիլյան պատերազմում մենք կորցրեցինք առյուծների: Բավական է հիշել 103 քաջերին, պետք է հիշենք Տիգրանին, ով մեկ տանկով մխրճվեց 8 տանկերի մեջ»,-այսօր Հայելիակումբում ասաց Գորգեն Եղիազարյանը: Եղիազարյանի խոսքով՝ հետո իմացանք, որ մեր հերոսները բահերով են կանգնել ոսոխի դիմաց.« Զարմանալի է՝ մեր հակառակորդն իրենից անկախ հասկացավ, որ կարող է առաջ շարժվել: Պատճառը՝ մեզ տասը տարի կերակրում էին ապահով Հայաստանի հեքիաթը»: Բանախոսը խայտառակություն է համարում այն խոսակցությունները, երբ նշում էին,որ քառօրյային չկարողացան դիրքեր փամփուշտ հասցնել, որովհետև ճանապարհը ռմբակոծվում էր. «Բա գիտեիք ի՞նչ. ծաղի՞կ են բաժանում էդ ճանապարհին» : Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, ապրիլյան պատերազմի 1-ին պատասխանատուն շտաբի պետ՝ Մովսես Հակոբյանն է եղել: Մանրամասները՝ տեսանյութում.
