«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը: Ընդունում, տեղավորում են արտերկրից ժամանող հյուրերին, զբաղվում կազմակերպչական աշխատանքներով, որոշում նստելու տեղերը: Արմեն Սարգսյանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու, հիմնականում՝ սփյուռքահայ երիտասարդներ:
«Նախագահը ոչ մի երկրի նախագահի, արտաքին գործերի նախարարի չի հրավիրել, ինքը ցանկացել է, որ ինաուգուրացիային ներկա լինեն արտերկրում ապրող հայեր, երիտասարդներ, քանի որ միշտ ասում է, որ ես արտասահմանցիների նախագահը չեմ, այլ՝ հայերի»,- ասաց մեր աղբյուրը:
Ի դեպ, Մարզահամերգային համալիրում 1200 հոգի է տեղավորվում, և եթե Արմեն Սարգսյանը 500 անձնական հյուր ունի, ապա պետական մի շարք պրոտոկոլներ դուրս կմնան ցանկից:
Նշենք, որ պետությունների ղեկավարներ չեն եղել նաև Սերժ Սարգսյանի ինաուգուրացիաների ժամանակ։ Ներկա կլինեն Ա․ Սարգսյանի մտերիմները` Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Ռուբեն Վարդանյանը: Սպասում են նաև նախագահի տիկնոջը՝ Նունեին, և որդիներին՝ Հայկին ու Վարդանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը