Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում՝ «Ինեկո բանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմաց, անհայտ անձը վիճաբանել, ապա ձեռքին եղած դանակով սպառնացել է, որ կսպանի ու դանակով հարվածել է Օշական գյուղի բնակիչ, 36-ամյա Հմայակ Մանուկյանի ճակատին՝ պատճառելով վնասվածք , որից հետո դիմել է փախուստի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Հ. Մանուկյանի հետ վիճաբանել ու մարմնական վնասվածքը պատճառել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 46-ամյա Աշոտ Մաթևոսյանը, ով ժամեր անց ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին:
Նրա մոտ հայտնաբերվել է դանակը, որով նա վնասվածք է պատճառել Հ. Մանուկյանին:
Նախնական տվյալներով Հ. Մանուկյանն Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվն է:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ա. Մաթևոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը