ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ ՍուրենյանըSHANTNEWS.AM-ին մանրամասներ է հաղորդել Հայաստանի տարբեր մասերում մինչ այս հայտարարված ցրտահարության վտանգի մասին:
Ըստ Սուրենյանի՝ ինչպես կանխատեսվել էր, օդում, գետնի մակերևույթից 2մ բարձրության վրա, օդի ջերմաստիճանը մոտեցել է 0 С, սակայն գետնի մակերևույթին հարող օդի շերտում, գետնից 15-20սմ բարձրության վրա գրանցվել է -2-4 С։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում օդում ցրտահարություն չի գրանցվել։
Հիմնական վտանգը, Գագիկ Սուրենյանի վստահեցմամբ, հաղթահարված է: Այսօր՝ ապրիլի 5-ի ցերեկվանից սկսած օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը դեպի հարավ-արևմտյանի, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Ապրիլի 5-10-ին Հայաստանի բոլոր մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ, միայն ապրիլի 6-7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնկատվի ամպամածություն, որը ապրիլի 8-ին կցրվի։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը