Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ

Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դուստրը` Յուլիա Սկրիպալը, ում մարտի սկզբին հոր հետ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում հայտնաբերել էին անգիտակից վիճակում, հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, Յուլիա Սկրիպալը հայտնել է, որ ավելի քան մեկ շաբաթ առաջ գիտակցության է եկել և ամեն օր իրեն ավելի լավ է զգում: «Ես շնորհակալ եմ իմ նկատմամբ հետաքրքրության և  շուտափույթ ապաքինման բազմաթիվ բարեմաղթանքների համար, որ ստանում եմ»,- ասված է Յուլիա Սկրիպալի հայտարարության մեջ,որը տարածել է Լոնդոնի ոստիկանությունը:Նա նաև շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի աշխատակիցներին և Սոլսբերիի բնակիչներին, ովքեր նրա խոսքով եկել են օգնության այն պահին, երբ ինքն ու հայրը անգիտակից վիճակում են եղել:Նա Սոլսբերիի միջադեպը մոլորեցնող է որակել և խնդրել է հարգել իր ընտանիքի մասնավոր կյանքն իր ապաքինման ժամանակահատվածում:Հոր առողջական վիճակի մասին Յուլիա Սկրիպալը չի խոսել:2018թ. մարտի սկզբին ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը անգիտակից վիճակում հայտնաբերվել Մեծ Բրիտանիայի  Սոլսբերի քաղաքում:Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ անմիջական կապ ունի Ռուսաստանը: Ռուսաստանը իր հերթին կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: Օրերս Մեծ Բրիտանիան մերժել է միջադեպի համատեղ հետաքննություն անցկացնելու Ռուսաստանի առաջարկը: Լոնդոնը Ռուսաստանին հասանելիություն չի տրամադրում Սերգեյ Սկրիպալին և նրա աղջկան:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am