«Հայաստանի համար անընդունելի է իր քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության վտանգումը: Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչև վերջ քննարկվի, քանի որ Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի, քննարկման արդյունքում կկայացվի որոշում», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով մեր երկրում ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության գործունեության հնարավորությանը:
«Վիզաների ստացման հայտերի ընդունման ընկերության ընտրության մրցույթը հայկական կողմը չի հայտարարել : Մրցույթի արդյունքներից հետո համապատասխան հարցադրումներ մեր կողմից արվել են: Հայաստանն ունի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք և եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու հետ կապված, ապա համապատասխան քայլեր կարվեն»,- ընդգծեց Քոչարյանը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը