«Այո գոհ եմ, ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, գիտակցում եմ, որ հնարավոր է արժանանամ քննադատության: Փորձում եմ անել այն, ինչը իմ կարծիքով կօգնի, որ քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից և ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»,կառավարության նիստից հետո լրագրողի հարցին, թե գո՞հ եք ձեր արածից, որ փակեցիք կառավարության նիստերը և պատմության մեջ կմնաք որպես մամուլի առջև դռներ փակած նախարար,նման պատասխան տվեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, թե ավանդույթը՝ իջնել ու ներկայացնել կարևորագույն հարցերի պատասխաները, ավելի է դառնալու կարգավորված:
«Այն, որ օրակարգը լինելու է բաց ու լրագրողները իրավունք կունենան ծանոթանալու օրակարգին, այդ առումով մենք ավելի պատասխանատու մոտեցում կստանձնենք», - ասաց նախարարը:
Դավիթ Հարությունյանի խոսքով` կառավարության նիստից հետո որոշում կկայացվի, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում, և նախարարները կպատասխանեն լրագրողների հարցերին:
«Այստեղ հնարավորություն ընձեռնվելու է լրագրողներին հարցեր ուղղել կառավարության նիստում զեկուցող անդամներին», - նշեց նա:
Ավելացրեց նաև, որ իր աշխատանքային պատմության մեջ չի հիշում մի նիստ, որտեղ արմատական հարցեր չքննարկվեն: «Հանրային նշանակության հարցերի վերաբերյալ ճեպազրույց լինելու է»,-ասաց արդարադատության նախարարը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը