«Մեզանից ոչ մեկ քրեական անցյալ չունի, էդ ի՞նչ եղավ, ի՞նչի համար էս տղերքը ծռվեցին»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ 10 ամբաստանյալներով: Մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանը և Արամ Արամյանը շարունակում են հրապարակել գործով առկա գրավոր ապացույցները, որոնք այսօր վերաբերում էին ՊՊԾ գնդի տարածքում, գնդի գրավումից հետո, տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի դատաձգաբանական փորձաքննությունների արդյունքները: Այս մասին գրում է  forrights.am-ը:

Համաձայն փորձաքննության, գնդի տարածքում հայտնաբերված տասնյակ ինքնաձիգերը, փամփուշտները, զենք-զինամթերքը հանդիսացել են ռազմամթերք և պիտանի են եղել օգտագործման: 14 ատրճանակ հայտնաբերվել է զորանոցի միջանցքում գտնված ճամփորդական պայուսակում, մեծ քանակությամբ զինամթերք՝ բուժկետում: Յուրաքանչյուր զենքի պիտանելիությունը պարզելու համար, ըստ քրեական նյութերի, ծախսվել է նվազագույնը 30.000 ՀՀ դրամ:
«Դրանց մի մասն օգտագործված է եղել, սակայն հնարավոր չի եղել որոշել, թե երբ են նշյալ զենքերով կրակոցներ արձակվել, համապատասխան գիտական մեթոդիկայի բացակայության պատճառով»:
Նկատենք, որ, ըստ փորձագիտական եզրակացության, հայտնաբերված լուսաձայնային նռնակները ռազմամթերք չեն հանդիսացել, սակայն պիտանի են եղել օգտագործման համար: Անդրադառնալով գործով մեղադրյալների հագուստների փորձաքննությանը, հրապարակված եզրակացության համաձայն, ամբաստանյալներ Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Արմեն Բիլյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի հագուստների վրա հայտնաբերվել են մետաղական մանր մնացորդներ, որոնք, ըստ եզրակացության, կարող էին հայտնվել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատի սղնիները հատուկ սղոցով կտրելու հետևանքով:
Նշենք, որ հրապարակվող ամբողջ արձանագրությունները կարծես չէին հետաքրքրում դատական դահլիճում գտնվող մեղադրյալներին: Նրանք զրուցում էին միմյանց հետ, կատակում, ինչ-որ բաներ քննարկում պաշտպանական կողմի հետ, ապա շրջվում ապակիներից այն կողմ գտնվող իրենց համակիրների ուղղությամբ և «ձեռքով-ոտքով» շփվում նրանց հետ: Վերջիններս արդեն 2-րդ դատական նիստն է, ինչ ներկայանում են «Ես Սասնա Ծուռ եմ» մակագրությամբ շապիկներով: Նման մթնոլորտը մի պահ լրջացրեց դատախազ Պետրոսյանը, որը հայտարարեց, որ ավարտված է գործով առկա գրավոր ապացույցները, ուստի անհրաժեշտություն կա հրապարակել գործով առկա ապացույց հանդիսացող փաստաթղթերը:
Դատավոր Մակյանը համապատասխան հատորներից ընթերցեց ամբաստանյալների կենսագրական փաստերը, վերջում իր խոսքն ավարտելով յուրաքանչյուրի կալանավորման օրը նշելով: Նիստի ավարտին, դատավորը հրապարակված ապացույցների մասին դիրքորոշումներ հայտնելու իրավունք տվեց պաշտպանական կողմին և ամբաստանյալներին: Բորբոքված հանդես եկավ Պավլիկ Մանուկյանը, նշելով, որ դատավարությունը չի անդրադառնում կարևոր փաստերին.
«Դրել եք զենքերի մասին եք հայտարարում, բա ապստամբություն է, ամեն ինչ էլ պետք ա  լինի, բայց ապստամբության հիմքերի մասին բացարձակապես ոչ մի բան չի ասվում, առանց հիմքերի էս փոշին քամին մի օր կտանի։ Մեզանից ոչ մեկ քրեական անցյալ չունի, էդ ի՞նչ եղավ, ի՞նչի համար էս  տղերքը ծռվեցին։ Մենք մինչև էդ պետական պարգևները հետ էինք հանձնում, հայտարարում էինք, որ երկիր ենք կորցնում, պետություն ենք կորցնում։ 800 հեկտար հանձնեց, ասեց՝ ով կարա թող գնա, վերցնի, հիմա նման բաներ պետք ա հրապարակեք։ Հետո էլ ասում եք՝ արդարադատություն, ի՞նչ արդարադատություն, չկա այդպիսի բան։ Հիմքերի մասին պետք է խոսենք, բայց չենք խոսում»,- նշեց Մանուկյանը, ապա ավելացրեց.
«Գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնող Մովսես Հակոբյանը սպա չէ, թեև գեներալ-գնդապետի կոչում ունի, որովհետև նա պատիվ չունի։ Նրա համար կարևոր է թալանելու և իշխելու նպատակով պաշտոն ունենալը, հանուն որի նա մեկ ուրիշ անպատիվ արարածի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոն զբաղեցնող Սերժ Սարգսյանի հետևից թութակի նման կրկնում է, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի գրաված տարածքը ռազմավարական նշանակություն չունի»,-վրդովվեց Մանուկյանը:
Արմեն Բիլյանն էլ իր ելույթի ժամանակ խոսքն ուղղեց երիտասարդությանը, նշելով, որ հպարտանում է նորօրյա սերունդով: Դատավոր Մակյանն ընդհատեց նրան և հորդորեց խոսել ապացույցների մասին, սակայն Բիլյանն այնուամենայնիվ շարունակեց իր միտքը. «Քիչ ա մնացել, շուտով բոլորդ լինելու եք «Սասնա Ծուռ»»,- բարձր ծափահարությունների ներքո հայտարարեց Արմեն Բիլյանը:
Սմբատ Բարսեղյանն էլ իր խոսքի համար սանկցիայի ենթարկվեց և հեռացվեց նիստերի դահլիճից: Վերջինս պարզապես իր ելույթում նշեց, որ ապացույցն այն է, որ երկիրը մարդաքանդվում է. «Ժողովրդին սպանում են…ՀՀ ժողովրդի հարցն է այստեղ քննարկվում, դուք բերել հեքիաթների ժանրից տվյալներ եք ներկայացնում, ասում եք՝ ապացույց: Թքած ունեմ էդ ապացույցների վրա: Էն Մովսես Հակոբյան ա, ինչ զիբիլ ա…»,- իր խոսքը չհասցրեց ավարտել Բարսեղյանը, երբ դատավորը կարգադրեց անջատել նրա բարձրախոսը և հեռացնել նիստերի դահլիճից, ավարտված համարելով այսօրվա դատական նիստը:
Քրեական գործի քննությունը կշարունակվի ապրիլի 11-ին:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am