Նրանք կհայտնվեն վերջին պահին՝ չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանուն Հայաստան պետության ճակատում» սկսել են թերահավատորեն վերաբերվել Նիկոլ Փաշինյանի թիմի հետ համագործակցությանը, քանի որ «ՔՊ»-ում չեն վստահում ճակատին եւ համաձայնության չեն գալիս համատեղ պայքարի հարցում։ Հիշեցնենք, որ մարտի 31-ին իր «ճանապարհային քարտեզը» ներկայացնելիս Փաշինյանը ճակատի հետ համագործակցության բացակայությունը «հիմնավորեց» այնտեղից հնչող տարատեսակ առաջարկներով։ Խնդրո առարկան բռնություն չկիրառելու, խաղաղ պայքար տանելու հարցն է։

Մինչդեռ, մեր տեղեկություններով, դրանից օրեր առաջ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ «Հանուն Հայաստան պետության ճակատը» նրան վստահեցրել է, որ մարտի 30-ի հանրահավաքում հարթակից կհնչեցնեն իրենց պաշտոնական դիրքորոշումը։

«Այդպես էլ եղավ, հանրահավաքի ժամանակ ասացինք, որ մենք դեմ ենք բռնությանը, որ բռնություն կիրառողն իշխանությունն է»,- ասաց մեր աղբյուրը։ «Սակայն 1 օր անց Փաշինյանը հայտարարեց, թե տարբեր հայտարարություններ են հնչում։ Իսկ հիմա էլ նոր պահանջ են առաջ քաշում, թե բռնությանը բռնությամբ չպիտի պատասխանենք։ Սա արդեն մանկական խաղ է հիշեցնում»։ Այդուհանդերձ, ճակատում դեռ չեն հանձնվում եւ կշարունակեն բանակցությունները «ՔՊ»-ի հետ, քանի որ կարծում են՝ միայն համատեղ պայքարով է հնարավոր ժողովրդին ոտքի հանել․ «Անջատ գործելը, չմիավորվելը ձեռնտու են միայն իշխանություններին»։ Հիշեցնենք, որ շաբաթներ շարունակ բանակցություններ են ընթացել «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ, շատերն են համաձայնել Սերժ Սարգսյանի դեմ համատեղ պայքարին, բայց չեն ուզում ժամանակից շուտ «ջրի երես դուրս գալ»․ երբ իրավիճակը թեժանա, կհայտնեն իրենց աջակցության մասին։ Իսկ ապրիլի 9-ին ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am