Ով և ինչու է «խանդում» Սերժ Սարգսյանին

Հայաստանի կողմից վարվող բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին բազմիցս է խոսվել: Թե հարևան Իրանի ու Վրաստանի, թե Արևմուտքի և թե Ռուսաստանի միջև հարաբերությունները հավասարակշռելու խնդիրն, այսօր քան, առավել երբևէ՝ օրակարգային է: Ինչպես կանդրադառնա Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը Ռուսաստանի և արևմտյան երկրների գործընկերների վրա՝ այս հարցն այսօր ամենաքննարկվողներից է: Այստեղ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս չի զգացվում: Մեկը Ադրբեջանն է, որտեղ մամուլը պարբերաբար Հայաստանին մեղադրում է Ռուսաստանին «դավաճանելու» մեջ, մեկ՝ հարևան Իրանի ու Վրաստանի հետ հարաբերություններում տեսնում է քայլեր, որոնք ըստ ադրբեջանցիների՝ «դավաճանություն» է իրենց հանդեպ: Բաքվի կողմից հիստերիկ նոպաներն, իհարկե, միանգամայն տեղավորվում են նրանց՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության շրջանակներում: Բայց լինում են նաև դեպքեր, երբ «խանդը» Հայաստանի նկատմամբ դրսևորվում է այլ տեղերից: Օրինակ, օրերս «The Hill» պարբերականում Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի ձևավորման թեմայով է հոդված հրապարակվել ու արդեն իսկ «կանխատեսումներ» են ի հայտ եկել Հայաստանի նկատմամբ «հնարավոր պատժամիջոցների» թեմայով: Ահա, հոդվածում ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ վերջին 10 օրում Թրամփի աշխատակազմը զգալի կոշտ գիծ է որդեգրել Կրեմլի և նրա դաշնակիցների նկատմամբ: Հիշեցնում են, որ Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզի թունավորման դեպքից հետո Միացյալ Նահանգներն իր տարածքից արտաքսեց դիվանագետների և պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի անձանց և ռուսական կազմակերպությունների նկատմամբ: «Ատլանտյան խորհրդի կողմից հարցաքննված մի շարք փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կողմնակից է, գրում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Ջեյմս Քոյլը: Սա վատ նորություն է այն երկրների համար, որոնք գործ ունեն ռուսական պաշտպանական գերատեսչության հետ: 2017թ. օգոստոսին Կոնգրեսը պարտավորեցրեց շարունակել պատժամիջոցներն այդ երկրների դեմ: Չնայած նախագահ Թրամփը 2018թ. փետրվարին հրաժարվեց այդ պատժամիջոցներից, Սպիտակ տան նոր կազմը կարող է խնդիրներ առաջացնել հետխորհրդային գրեթե բոլոր հանրապետությունների համար (բացառությամբ, թերևս, Վրաստանի և Ուկրաինայի)», ըստ aravot.am-ի՝ նշում են հոդվածում: Ապա հերթը՝ Հայաստանին է գալիս. «Կովկասում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող դաշնակից Հայաստանը վտանգի տակ է հայտնվում Ռուսաստանի և Իրանի հետ իր կապերի պատճառով: Պատժամիջոցներից հրաժարվելու Թրամփի հայտարարությունից շատ չանցած Երևանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրեց Հայաստանի կառավարությանը, որ նա պատժամիջոցների ռիսկի տակ է: Պաշտոնապես Հայաստանի կառավարությունը վարում է «կոմպլեմենտար» քաղաքականություն, որը հավասարակշռում է լավ հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ: Ըստ էության, սակայն, Հայաստանում տեղակայված է ավելի քան 5000-անոց ռուսական զորք, և այդ երկրի համար Ռուսաստանը ռազմատեխնիկայի կենսական աղբյուր է, փաստում է հոդվածագիրը: Հայաստանը պաշտպանական կապեր ունի նաև Իրանի հետ: ՄԱԿ-ի պատժամիջոցները՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, խոչընդոտեցին երկու երկրների միջև ռազմական կապերը, բայց 2015թ. Միացյալ համապարփակ գործողությունների ծրագրի ստորագրումը նոր հնարավորություններ բացեց Երևանի համար»: Այնուհետև, հիշեցնում են, որ պաշտպանության նախկին փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Մովսես Հակոբյանի (այժմ՝ գլխավոր շտաբի պետ) գլխավորած պատվիրակությունը 2016թ. հունիսին մեկնեց Իրան: Ըստ հրապարակման՝ «այցն ավարտվեց փոխըմբռնման հուշագրի և մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք գաղտնի են պահվում»: 2017թ. սկզբին Հայաստանի նոր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այց կատարեց Իրան՝ քննարկելու ռազմական համագործակցության հեռանկարներն այդ երկրի հետ: Նա հանդիպեց նաև Իրանի Ազգային անվտանգության խորհրդում և այցելեց մի քանի պաշտպանական արդյունաբերական օբյեկտներ: «Հայաստանը փորձում է ընդլայնել պաշտպանության ոլորտում համագործակցությունն Իրանի հետ, և մենք հավատում ենք, որ այս այցը կնպաստի հետագա համագործակցությանը»,- ասել էր նա: Իրանը հոկտեմբերին պատասխան այց կատարեց, երբ Իրանի պաշտպանության նախարար Նասրոլլա Քալանթարին ժամանեց Հայաստան՝ վերսկսելու հայ-իրանական ռազմական համագործակցության բանակցությունները: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին էլ ողջունեց Հայաստանի այդ նախաձեռնությունը՝ ընդգծելով երկկողմ ընդլայնված համագործակցության կարևորությունը: Երևանը դարձել է Ռուսաստան- Հայաստան-Իրան առանցքի հիմնաքարային կետը, եզրակացնում է վերլուծաբանը: Ինչպես երևում է, անհանգստության առիթ են դարձել, Հայաստան-Իրան-Ռուսաստան ճանապարհային քարտեզի, Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի շուրջ խոսակցությունները և հնարավոր եռանկյունու ամրապնդման հեռանկարները: Հայաստանի կողմից Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն էլ իր հերթին առաջացրել է որոշների խանդը: Մյուս կողմից՝ Հայաստանին «պատժելու» երազանքները՝ Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով, վկայում են այն մասին, որ ներկայում Հայաստանի կողմից, այնուամենայնիվ, էֆեկտիվ արտաքին քաղաքականություն է վարվում բոլոր կողմերի հետ, ինչը շատերին չի դուր գալիս: Թամար Բագրատունի

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am