Նաիրան հազար տղամարդուց էլ բարձր տղամարդ է.Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց,որ  բնականաբար, ես այդքան ծանոթ չեմ, թե ինչ խմորումներ են ԲՀԿ-ում, բայց դա կանվանեի ինքնամաքրման գործընթաց։ «2012թ. ձևավորվեց մի համամասնական ցուցակով պատգամավորական խումբ ԲՀԿ-ում, որտեղ տարբեր կարծիքներ կային, տարբեր մոտեցումներ կային, և դա որոշակի ժամանակ անց ցույց տվեց, որ, այո, մարդիկ կարող էին իրենց սուբյեկտիվ կարծիքը հայտնել տարբեր երևույթների վերաբերյալ։ Հիմա կարծես թե դա ավելի խորացավ և բերեց ինքնամաքրման պրոցեսին: Բայց այն ուժը, որ կա ձևավորման սկզբից, մնում է, մասնավորապես` Նաիրան հազար տղամարդուց էլ բարձր տղամարդ է, պագոն փոխող, կաշի փոխող չէ՝ ի տարբերություն շատերի»,-հայտարարեց նա: «Կուսակցությունից ոմանք ցանկություն ունեին դիրքավորվելու, պորտֆելներ ունենալու: Ովքեր կոալիցիոն նպատակներ ունեին, բնականաբար, իրենց մոտ պետք է առաջանար հակասություններ, որի պարագայում ոմանք ուզում են, թող հեռանան, ոմանք ուզում են, թող մնան»,-հայտարարեց նա և  նշեց, որ իրեն ապագայում տեսնում է ԲՀԿ-ում՝ պնդելով, որ երբեք էլ դուրս չի եկել կուսակցությունից. «Բնականաբար, հուզվածներից չեմ՝ քաղաքական դաշտում գտնվելու առումով, որովհետև այդ դաշտում գտնվելու համար պետք է քեզ բազմագույն պահես, ես էլ իմ տեսակով այդպիսի մարդ չեմ: Բայց բոլոր դեպքերում, եթե քաղաքական դաշտն իսկապես պետք է աշխատի այնպես, որպեսզի մեր երկիրն ի վերջո դուրս գա այս ողորմելի վիճակից, բնականաբար, ես կուզենամ գտնվել այդ համակարգում ու այդ քաղաքական ուժում»: Վարդան Այվազյանն էլ նշեց, որ իրենց գործընկերներին ցանկանում են հաջողություն. «ԲՀԿ-ում տեղի են ունեցել լրջագույն փսփոխություններ, որոնք պետք է հաշվի առնել, և խմորումներն անխուսափելի են»։  

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am