Ժիրայր Սեֆիլյանի դեմ նոր նյութեր են նախապատրաստվում

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով զբաղվող քննիչներից մեկը երեկ զանգահարել է Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանին և հայտնել, որ նյութեր են նախապատրաստվում Ժիրայր Սեֆիլյանի վերջին խոսքի հետ կապված։ Այս մասին այսօր Հայելի ակումբում լրագրողներին հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:«Իշխանությունները նոր դավադրություններ են կազմակերպում Ժիրայր Սեֆիլյանի դեմ: Ցանկանում են մեզ լռեցնել, մեզ լռեցնել հնարավոր չէ: Գործող ռեժիմը Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածելու ռեսուրս չունի, ուստի շատ շուտով հոգին ավանդելու է, պարզ է, որ սա հոգեվարքի գործողություններ են: Վերջին խոսքում ժիրայր Սեֆիլյանն ընդամենը կանխատեսում էր, որ շուտով հայ ժողովուրդը պետք է վերամիավորվի, այդ խոսքերում չկար որևէ մի բան, որը կարող էր քրեական հետապնդման կամ նյութերի նախապատրաստման հարց առաջանար»,- ասաց նա: Փաստաբանը նաև նկատեց, որ օրենքով սահմանված կարգով դատավճիռը պետք է ուղարկվեր 5 օրերի ընթացքում, 3 շաբաթ է անցել, բայց դատավճիռն այդպես էլ չկա: «Ժիրայր Սեֆիլյանը 10 ամսվա ընթացքում մեկ անգամ հնարավորություն չի ունեցել արտահայտվելու, անգամ վերջին խոսքը չթույլատրեցին, որ նա խոսի, վերջին խոսքը պաշտպանն ընթերցեց, ու պարզվում է՝ այդ տեքստն ընթերցելու համար էլ նախապատրաստվում են նյութեր ու քրեական պատասխանատվության կարող է անձը ենթարկվել: Սա մեկ անգամ եւս հաստատում է, որ խոսել, թե անձը, հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչներն ունեն խոսքի, արտահայտվելու կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, սա ուղղակի պատրանք է, այդ իրավունքը չի իրացվում»,- նշեց նա:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Բա ու՞ր են ՔՊ-ից ձայնագրությունները․ համատարած գաղտնալսումներ են․ Արամ Վարդևանյան (video) Այս պահին 3 քաղաքական ուժ է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ. Սեդա Ղուկասյան (video) «Հենց հիմա Նիկոլին մահացու վտանգ է սպառնում». Երվանդ Բոզոյան (video) Ձեզ բո՛մժ ենք սարքելու․․․ «թուրքի քամ*կ եք ուզում պաչել, շարվե՛ք Նիկոլի մոտ»․ Արշակ Կարապետյան (video) «Եվրոպո*նիկները սարսափելի ծրագրով գալիս են Հայաստան»․ Արշակ Զաքարյան (video) Օնիկ Գասպարյա՛ն, քեզ հենց հիմա մի բան է փրկում․ Խաչիկ Մանուկյան (video) «Էդ ու՞մ վրա թքած ունեք… Աննան լա՛վ գիտի՝ չենք մոռանալու իր արածը». Էլեանորա Մանանդյան (video) «Բա ի՞նչ անեմ, ու՞ր գնամ․․․»․ Սերժ Սարգսյանն արձագանքեց (video) «Հզոր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ԿԸՀ է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակը Խայտառակ մանրամասներ․ Ադրբեջանի և Թուրքիայի իրական հիբրիդային պատերազմը ՀՀ-ի դեմ․ Հայկ Նահապետյան (video) Վաղը առաջադրումների վերջին օրն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի մայր տաճարի ավերnւմը տեղի է ունեցել մարտ ամսին Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿ Աղքատությունը իր գլխում է․ ես դրան ի՞նչ ասեմ․ քաղաքացիները՝ Փաշինյանին (video) Այ մոլորվա՛ծ, հետ արի․․․ Խաչիկ Մանուկյանը՝ Արթուր Աբրահամին (video) «Lada Granta»-ն հայտնվել է ձորում․ վարորդի մարմինը մեծ դժվարությամբ դիատարին են մոտեցրել Ես հիմա զանգ եմ հնչեցնում․․․ Դուք կա՛մ մի թիրախ ունեք, կա՛մ․․․ Անժելա Թովմասյան (video) «Լավագույն ընկերները» Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը քիչ ազդեցություն ունի պարենի մատակարարման վրա ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Բալթիկ ծովի երկնքում ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ «Ընդդիմությունը սրբելու է Նիկոլին, եթե․․․»․ Երվանդ Բոզոյան (video) ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել Թուրքիա Արցախցիներին փախած անվանելն էշություն է․․․ քաղաքացիների կոշտ պատասխանները (video) Ովքե՞ր են իրականում Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ընտրողները․ քաղտեխնոլոգ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am