ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը պարտադիր կերպով առաջացնում է տուգանքի նշանակում: Սակայն իրականում լինում են այնպիսի ֆորսմաժորային իրավիճակներ, երբ համարանիշը սահմանված տեղում փակցնելը տվյալ պահին անհնար է, անհաղթահարելի հանգամանքներից ելնելով: Հետևապես անհրաժեշտություն է ծագում այդպիսի դեպքերի պարագայում նախատեսել տուգանքից ազատման հնարավորություն:
Բաբուխանյանն առաջարկում է ավելացնել տրասնպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու համար նախատեսված տուգանքի չափը, օրենքում հատուկ նշելով ծխախոտը նետելու հանգամանքը, և տուգանքի չափը հնգապատիկից դարձնել տասնապատիկ և դարձնել 10 000 դրամի չափով:
Ինչպես ասաց՝ առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն վարորդների հանդեպ ավելի արդարացի վերաբերմունքի:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը