«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ցանկանում է ստիպել Հայաստանի բնակչությանը ավելի շատ աշխատել: Եվ ամենակարևորը՝ դա արվում է ազգային հողի կամ ինչպես կասեին սփյուռքում՝ ազգային գետնի վրա: Ինչպես խոստացել էր վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում:
Ըստ առաջարկվող փոփոխության՝ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը այլևս չեն լինի տոնական օրեր: Ի դեպ, սրանով կառավարությունը հետողորմյա է անում նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման սկզբում ընդունված փոփոխությունը, որով հունվարի այդ երեք օրերը հայտարարվեցին ոչ աշխատանքային:
Տոների և հիշատակի օրերի մասին օրենքը ընդունվել է 2001թ., և այն ժամանակ հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային էին:
Միայն 2009թ. դեկտեմբերի 10-ին կառավարության առաջարկով խորհրդարանը փոփոխություն կատարեց օրենքում, և հիշյալ երեք օրերը ևս ճանաչվեցին ոչ աշխատանքային: Մի՞թե 9 տարի անց իշխանությունը Հայաստանում դարձել է ավելի ազգային, թե՞ ուղղակի Կարեն Կարապետյանը որոշել է ավելի աշխատասեր երևալ: Ի դեպ, հունվարի սկզբին նա գրեթե 15 օր Հայաստանում չէր և հանգստանում էր»:
Ամբողջությամբկարողեքկարդալթերթիայսօրվահամարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը