Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում

Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն այնուհետև կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղազարյանին և 23-ամյա Մարգարիտա Պողոսյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վ. Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մ. Ղազարյանի և Մ. Պողոսյանի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Մ. Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածք։ Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Ղազարյանն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պողոսյանը որպես թարգմանիչ աշխատում է «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ․ Մետաքսե Հակոբյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Սասու՛ն, անցյալդ հիշեցնե՞մ՝ որտեղ ես ավարտել․․․ Սամվելյան (video) «Լեշը փռել են ու հարձակվել վրան․ ի՞նչ թեմաների մեջ է Սասուն Միքայելյանը» (video) Ձեզ պետք էր ազատել․ ինչի՞ դիմաց է Փաշինյանը 5 միլիարդի պարգևավճար դուրս գրել․ Մեսրոպ Առաքելյան (video) Քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ․ Արամ Վարդևանյան (video) Անգրագետ Սասու՛ն, էդ ցանկությունդ գիտե՞ս՝ ինչ է լինելու․․․ մանկավարժ (video) Բաքվում սարսափելի վիճակ է․ ի՞նչ են ասել միջազգային գործընկերները ռազմագերիների մասին․ Առաքելյան (video) Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. փաստաբան (video) Վարդան Ղուկասյանը պետք է շտապ վիրահատվի․ փաստաբանը մանրամասներ հայտնեց (video) Աբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am