ԱԺ «Ելք» խմաբկցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ «Ելք» դաշինքի համատեղ քաղաքական գործունեության հուշագրի մեջ գրված է, որ ՀՀ-ում խնդիրների լուծումն ունի հրատապություն, ըստ որի յուրաքանչյուրը պետք է օգտագործի ամեն առիթ, իսկ «Ելք» դաշինքը որոշել է, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետն անընդունելի է դաշինքի համար:«Ամենակարևոր գործոնը, որ կարող է սպառնալ մեր շատ հարգելի շատ գործընկերներին, կոնֆորմիզմն է՝ հարմարվողականությունն է: 2017 թվականի հունիսին ես «Ելք» դաշինքի անունից լիազորված ասել եմ, որ, եթե ՀՀԿ-ականները փորձեն Սերժ Սարգսյանին կարգեն ՀՀ ղեկավար, ուրեմն՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ունի հնարավորություն դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը:
Հիմա մեր գործընկերներն ասում են, որ ժողովուրդը չի կարող դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Նրանք 2017 թվականի հունիսին կողմ են արտահայտվել, որ մեր դիրքորոշումն այն է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց և փոխել իրավիճակը: Ես հիմա գործում եմ «Ելք» դաշինքի կայացրած որոշումների տրամաբանության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:
Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հոդվածից՝ ասաց, որ Էդմոն Մարուքյանն անցնում է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի տրորած ճանապարհով. «Էդմոն Մարուքյանի հոդվածում խոսվում էր տրորված ճանապարհների մասին: Ես կարծում եմ, որ, եթե այդ տրամաբանությամբ գնանք, այն ճանապարհը, որը գծագրված էր պարոն Մարուքյանի այսօրվա հոդվածում, այն նույնպես տրորված է մի քանի անգամ և տրորվել է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի կողմից»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը