Իրար նորից սուր քննադատության են ենթարկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Նրանց միջեւ այս բախումը սկսվեց Գազայի գոտում ուրբաթ օրը գրանցված բախումների արդյունքում: Էրդողանին զայրացրել է այն հանգամանքը, որ15 պաղեստինցիների սպանությունը Նեթանյահուն համարում է պարզապես անվտանգության միջոցառում:
«Հեյ դու` Նեթանյահու, դու բռնազավթիչ ես, եւ այդ հողերի վրա ես գտնվում որպես բռնազավթիչ: Միեւնույն ժամանակ դու ահաբեկիչ ես»,- հայտարարել է Էրդողանը:
Տասնհինգ պաղեստինցիների սպանությունն ու հարյուրավոր այլոց հրազենային վնասվածքներ հասցնելու Իսրայելի քայլն արժանացել է նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարների դատապարտող խոսքերին: Նրանք նույնպես այս փաստն անվանում են «ագրեսիա» ընդդեմ պաղեստինցիների:
Կահիրեում անցկացված վեհաժողովի ժամանակ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ասել է. «Միջազգային համայնքը պետք է ոտքի կանգնի պաշտպանելու համար պաղեստինցիների իրավունքները եւ աշխատանքներ տանի հանուն խաղաղության»:
Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆարին միացել է Եգիպտոսի իր պաշտոնակցին` կոչ անելով ավելի մեծ ջանք ներդնել «երկու պետություն»’ սկզբունքով խնդիրը լուծելու ուղղությամբ:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու պահանջով Իսրայելի Թել Ավիվ քաղաքում նույն պահանջով է հանդես եկել իսրայելցի ու արաբ ցուցարարների մի խումբ:
Ցուցարարներն ասում են, թե հույս ունեն, որ ի վերջո իրենց կհաջողվի համոզել կառավարությանը ու հասարակությանը, որ չնայած շատ կարեւոր է պաշտպանությունը, սակայն ամենակարեւորը խաղաղության հաստատումն է:
Գազայի գոտու առաջնորդներն այժմ ծրագրում են վեցշաբաթյա բողոքի ցույցեր, պահանջելու համար, որ հարգեն Իսրայելում իրենց տները վերադառնալու պաղեստինցի փախստականների ու նրանց ժառանգների իրավունքը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը