Ջերմաստիճանն այսօր կտրուկ իջնի, սպասվում է անձրեւ, ամպրոպ,ձյուն
ՀՀ ԱԻՆ օդերութաբանական ծառայոթւյան փոխանցմամբ, հանրապետության տարածքում ապրիլի 3-ի գիշերը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8մ/վ, 3-4-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-5-ին կնվազի 6-8, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում ապրիլի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-18մ/վրկ: Ձյուն ու ձնախառն անձրեւ է սպասվում Շիրակի մարզում, Կոտայքի նախալեռնային շրջաններում, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային, Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում:
