«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Զինկոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ: Այս ամենը բացահայտվել է հերթափոխի փոփոխության ժամանակ: Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, այդ մասին հայտնել է իրավապահներին: Այժմ զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել:
Մեզ հայտնի դարձավ, որ զինկոմիսարիատի աշխատակիցները, հերթափոխի եղած զինվորները վստահաբար պնդում են՝ իրենք անհետացած ինքնաձիգների եւ փամփուշտների հետ որեւէ առնչություն չունեն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Աշոցքի զինկոմիսար Լեւոն Կարապետյանին, որը հայտնեց. «Ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ, բայց կատարվածի մանրամասներից տեղյակ չեմ: Կներեք, բայց իմ իրավասությունների շրջանակում չէ, որ ես Ձեզ բան հայտնեմ, ոչ թե որեւէ բան եմ թաքցնում, պարզապես իմ իրավասություններից դուրս է»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը