Երեկ 35-ամյա տղամարդը 15-ամյա պատանուն դանակահարել է կասկածելով նրան համասեռամոլության մեջ: Գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 1-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց: 15-ամյա պատանին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ ասացին, որ դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից դանակահարություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ.-ին: Նա խոստովանել է կատարածը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Մեր տեղեկություններով, Արգամ Հ.-ն խոստովանական ցուցմունք է տվել և նշել. «Համասեռամոլ ա եղել, դրա համար էլ խփել եմ»: Նման եզրահանգման եկել է այն պատճառով, որ տղային տեսել է «Կոմայգում»: 35-ամյա տղամարդը 15-ամյա պատանուն դանակի երկու հարված է հասցրել: Նա ազատ է արձակվել: Տեղեկացանք, նաև որ 35-ամյա Արգամ Հ.-ն վերջերս է Ֆրանսիայից եկել Հայաստան:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը