Ապրիլի 2-ին Թուրքիայում մեկնարկում է երկրի զինված ուժերի Yıldırım-2018 («Կայծակ-2018») զորահավաքային վարժանքների հերթական փուլը: Վարժանքները շարունակվելու են մինչեւ մայիսի 10-ը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը, գրում է Ռազմինֆոն:
Զորավարժության հայտարարված նպատակը զորահավաքային համակարգը, զորավարժությանը մասնակցող պահեստազորի անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտական գործողությունների ժամանակ զենք-զինամթերք կիրառելու հմտությունները, զորահավաքի եւ պատերազմական իրադրության ժամանակ ԶՈւ ստորաբաժանումների եւ տարբեր նախարարությունների, հասարակական կառույցների գործողությունների համակարգումը ստուգելն է:
«Կայծակ-2018» զորավարժության գարնանային փուլն անցկացվելու է Անթալիա, Մուղլա, Ադանա, Իզմիր, Մանիսա, Աֆյոնգարահիսար, Բալըքէսիր, Թեքիրդաղ, Բուրսա, Դենիզլի, Քոնիա, Էսքիշեհիր, Կայսերի, Ամասիա, Անկարա, Մալաթիա, Դիարբեքիր, Բաթման, Մուշ եւ Էրզրում նահանգներում եւ քաղաքներում տեղակայված ռազմաօդային ուժերի ռազմաբազաներում եւ կենտրոնական հրամանատարություններում:
Yıldırım պահեստազորի զորավարժությունը պլանային բնույթ է կրում եւ անցկացվում է ամեն տարի երկու անգամ՝ աշնանային եւ գարնանային փուլերով: Նախորդ փուլն անցկացվել էր 2017 թ. հոկտեմբերին:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը