Քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն ազդարարել է Երևանի՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, որտեղ Ուսանողական խորհրդի և ՀԵՀ-ի համատեղ ջանքներով տեղադրված, քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի շուրջ իրականացված հիշատակի միջոցառումով հարյուրավոր երիտասարդներ դիմավորել են ապրիլի 2-ի օրամուտը։
Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը և այլք:
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ երիտասարդների կողմից իրականացվող այսպիսի միջոցառումները վկայում են այն մասին, որ Հայաստանը քառօրյա պատերազմից իրոք դասեր է քաղել և շատ բան է փոխել բանակաշինության գործում:
«Բոլորս պետք է տեղավորվենք ազգ-բանակ համատեքստում՝ ընդունելով դա որպես ապրելակերպ, և ոչ թե որպես պարտականություն»,-ասել է նա։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը