Էրդողանի ու Ալիևի մարած հույսերը Պուտինից

«Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կարող է խորացնել միայն մեկ պայմանով՝ եթե Ռուսաստանը ներգործի Հայաստանի իշխանությունների վրա և ապահովի օկուպացված գոնե հինգ շրջանների ազատումը, սակայն մոտ ապագայում դա չի նշմարվում», - նման կարծիք է հայտնել «Ատլաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլին՝ «Թուրան»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրությանը և դրա ազդեցությանը տարածաշրջանի ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վրա: «Պուտինը նորից նախագահ է ընտրվել, և նրա դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվի: Նա հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ինչի մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին», - ասել է ադրբեջանցի փորձագետը: Նրա կարծիքով՝ Դմիտրի Մեդվեդևը, երբ Ռուսաստանի նախագահ էր, ցանկանում էր լուծել ղարաբաղյան հակամարտությունը, նա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 10 հանդիպում էր կազմակերպել, սակայն, ըստ փորձագետի, Պուտինը խանգարեց դրան: Էլհան Շահինօղլիի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պաշտպանել է Հայաստանին և օգտագործել Ադրբեջանի դեմ: «Այդ քաղաքականությունը չի փոխվի, ես չեմ ակնկալում, որ Վլադիմիր Պուտինը ճնշի Հայաստանին և արագացնի ղարաբաղյան խնդրի լուծումը, քանի որ այդ հակամարտության օգնությամբ Ռուսաստանը բռի մեջ է պահում Հայաստանին և կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա: Առանց ղարաբաղյան հակամարտության Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ կկարգավորվեն, և Ռուսաստանը կկորցնի իր վերջին ֆորպոստը Կովկասում», - ընդգծել է ադրբեջանցի վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանից մեծ քանակի զենք գնելու պատճառով Ադրբեջանին Արևմուտքի պատժամիջոցները չեն սպառնում: Նա նշել է, որ Ադրբեջանին շատ զենք է անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության պատճառով, բայց արևմտյան երկրները, Իսրայելից բացի, զենք չեն վաճառում, ուստի Ադրբեջանը զենքը գնում է այնտեղից, որտեղից հնարավոր է: Հակամարտության մեջ գտնվող Հայաստանին և Ադրբեջանին Արևմուտքը զենք չի վաճառում՝ չհայտարարված էմբարգո կա: Նա նշել է, որ անցած տարիներին Ադրբեջանը մոտավորապես 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից, սակայն այս տարվա բյուջեով Մոսկվայից խոշոր խմբաքանակի սպառազինությունների գնումներ նախատեսված չեն: «Դա նշանակում է՝ Ադրբեջանը կրճատում է զենքի ներմուծումը Ռուսաստանից, և Արևմուտքը դա տեսնում է», - ասել է Էլհան Շահինօղլին՝ հավելելով, թե տնտեսության ոլորտում, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բաց է ոչ միայն ռուսական, այլև մյուս շուկաների համար: «Մեր առևտրի հիմնական գործընկերները հենց արևմտյան երկրներն են: Ռուսաստանի հետ մերձեցումը կարող է վնասել Ադրբեջանին, մեզ կախվածության մեջ գցել Մոսկվայից», - ամփոփել է Շահինօղլին: Թուրքիայի և Ադրբեջանի ակնկալիքները Ռուսաստանից երբեք էլ գաղտնիք չեն եղել: Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ բացահայտ հասկացնել են տվել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի խորացումն ուղղակիորեն կախված է նրանից, թե արդյո՞ք Մոսկվան ճնշումներ կգործադրի Հայաստանի ուղղությամբ՝ Ղարաբաղի հարցում Բաքվի պահանջներին համահունչ: Այդ կապը Բաքուն ցույց տվեց անգամ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցով. Ադրբեջանի իշխանություններն ուղղակի հստակ հայտարարեցին, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, եթե Մոսկվան ճնշումներ գործադրի Հայաստանի ուղղությամբ: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկրի ղեկավար Էրդողանը բազմաթիվ անգամներ է ակնարկել, որ Պուտինին են համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ կարևոր դերակատարը, որ միայն նա կարող է լուծում պարտադրել Հայաստանին: Էրդողանը չէր հոգնում անվերջ կրկնել, որ քննարկելու է Պուտինի հետ ԼՂ խնդիրը այս կամ այն բանակցությունների ժամանակ: Բայց վերջին հանդիպումներից մեկից հետո Էրդողանն էլ ստիպված եղավ արձանագրել, թե՝ «Պուտինն առանձնապես հետաքրքրված չէ Ղարաբաղյան խնդրի լուծմամբ»: Առհասարակ, ժամանակի ընթացքում Բաքուն ու Անկարան կգիտակցեն, որ նույնիսկ Մոսկվան չի կարող հայկական կողմին լուծում պարտադրել: Պարտադրանքով ոչինչ չի ստացվի, դա կհանգեցնի նոր անկայունության ու նոր պատերազմի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am