Ամերիկայի ձայնԱՄՆ-ի Պետդեպարտամենտը արագ արձագանքեց Ռուսաստանից ամերիկացի 60 դիվանագետների արտաքսելու մասին Կրեմլի հայտարարությանը: Ըստ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակի, այս քայլն արդարացված չէ եւ ԱՄՆ-ը այժմ ունի հակադիր քայլով հանդես գալու իրավունք:
Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե Մոսկվան ‘’կրկնօրինակում է’’ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից ու 25 այլ երկրներից ռուս դիվանագետներին արտաքսելու քայլը, սակայն Կրեմլի այս պատասխանը, ասել է նա, արդարացված չէ: Հիշեցնենք, որ ռուս դիվանագետներին արտաքսեցին Մեծ Բրիտանիայում ռուս նախկին մի լրտեսի ու նրա դստեր դեմ թունավոր գազով մահափորձ իրականացնելու պատճառով:
‘’Ռուսաստանը չպիտի հանդես գա որպես զոհ: Այս իրադրության մեջ միակ տուժածները ներկայումս հիվանդանոցում են’’, ասել է Նոուերթը:
Ռուսաստանից ամերիկացի դիվանագետներին արտաքսելու որոշման մասին հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ու ավելացրել, որ պատրաստվում են արտաքսել նաեւ այլ երկրների դիվանագետների. ‘’Այս քայլը պիտի լինի փոխադարձ, եւ հենց այս պահին, երբ մենք այստեղ ենք, ԱՄՆ-ի դեսպան Հանթսմենը գտնվում է մեր նախարարությունում, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նրան տեղեկացնում է մեր հակաքայլերի մասին”:
‘’Ամերիկայի Ձայն’’-ին տված հարցազրույցում դեսպան Ջոն Հանթսմենն ասել է, որ անցյալ տարի Ռուսաստանից ամերիկացի ավելի քան 700 դիվանագետների զանգվածային արտաքսումը մեծապես վնասում է սովորական ռուս քաղաքացիներին, ինչպես նաեւ` երկկողմ հարաբերություններին:
‘’Այդ փաստն իրոք մեծապես կրճատել է հյուպատոսական ծառայություններ մատուցելու մեր կարողությունները: Իսկ սա ամենակարեւոր բնագավառներից մեկն է, մարդկանց միջեւ շփումներ հաստատելու բնագավառը, որը շատ կարեւոր ոլորտ է երկարաժամկետ երկկողմ հարաբերությունների համար’’:
Հանթսմենի խոսքերով Միացյալ Նահանգները շարունակում է Ռուսաստանի հետ կարեւոր հարցերում հարաբերությունները պահպանելու շուրջ հետաքրքրությունը, այնպիսի հարցերի, ինչիպիք են Հյուսիսային Կորեան, Սիրիան ու ընդհանրապես Մերձավոր Արեւելքը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը