Նախարարը պաշտոնական անփութություն է ցուցաբերել. դատախազության ստուգումների հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լոռու մարզի դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Գործազուրկների եւ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի հետ կապված: Արդյունքում նախարարության պաշտոնատար անձանց գործունեության մասով բավական լուրջ բացահայտումներ կան: Այն, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությունում, մեղմ ասած, բարձիթողի վիճակ է, գաղտնիք չէ: Այս նախարարությունում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են հայտնաբերվում: Ահա այս անգամ իրավապահները ստուգումներ են իրականացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մեկ այլ ոլորտի գործունեության հետ կապված եւ նոր իրավիճակի հետ են բախվել: Եվ այսպես` ՀՀ կառավարությունը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը «Գործազուրկների եւ աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագրի հետ կապված համապատասխան գումար է տրամադրում, որպեսզի գործազուրկ քաղաքացիները վերոնշյալ ծրագրի շրջանակներում համապատասխան մասնագիտական դասընթացների մասնակցեն հետագայում աշխատանք գտնելու նպատակով: Եվ ահա այս հանգամանքից օգտվելով` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք եւ անհատ ձեռնարկատերերը գումարներ են հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Լոռու մարզի Արջուտ համայնքում փայտամշակման արտադրամաս ունեցող մի քաղաքացի, որի գործունեությունը հարկային մարմնում ժամանակավորապես դադարեցված է եղել, «գործարքի» մեջ է մտել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության պաշտոնյաների հետ: Պարզեցինք, որ փայտամշակման արտադրամաս ունեցող քաղաքացին չի ունեցել մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպելու նպատակ, սակայն իր արտադրամասում առանց գրանցման աշխատող 5 քաղաքացիների, ինչպես նաեւ զբաղվածության կենտրոնում հաշվառված եւս մեկ անձի համոզել է, որ նրանք հաշվառվեն տարածքային գործակալությունում, ստանան գործազուրկի կարգավիճակ, ընդգրկվեն ծրագրում, ինչի արդյունքում կստանան արտադրամասում աշխատելու դիմաց հասանելիք աշխատավարձ, ինչպես նաեւ կրթաթոշակի գումարներ: Ըստ էության քաղաքացիները հանաձայնել են, ինչից հետո իրավապահները պարզել են, որ 2015 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում անհատ ձեռնարկատեր եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք հափշտակել են պետական բյուջեի միջոցներից հատկացված կրթաթոշակի եւ մատուցված ծառայությունների դիմաց կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարները: Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Մեզ տեղեկություններ հասան, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Վանաձորի տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձինք ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգով ամսական առնվազն մեկ անգամ մոնիթորինգի պետք է ենթարկեին ունկնդիրների մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցությունը, սակայն մոնիթորինգ չեն իրականացրել եւ որպեսզի ցույց տան, թե ամեն ինչ արել են օրենքով սահմանված կարգով, նախարարության գործակալության անունից կազմել են, ստորագրությամբ հաստատել եւ շրջանառության մեջ են դրել մոնիթորինգ իրականացնելու վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր: Ուր են նայում նախարարի աչքերը Այս իրավիճակում ամենազարմանալին այն է, որ ՀՀ իրավապահ համակարգը մշտապես բացահայտումներ է իրականացնում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության գործունեւթյան հետ կապված, սակայն մշտապես ամբաստանյալի աթոռին են հայտնվում մանր ձկները, իսկ ահա խոշոր ձկները` ի դեմս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանի, ջրից չոր են դուրս գալիս: Միգուցե Արտեմ Ասատրյանը այս գործարքներից փայ չի ունեցել, բայց որպես ոլորտի պատասխանատու պետք է վերահսկեր, թե իր ենթակաները ինչպես են աշխատում, սակայն դատելով իրավիճակից` նա պաշտոնական անփութություն է ցուցաբերել, ինչը քրեորեն պատժելի արարք է: Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածը, որը վերաբերում է պաշտոնական անփութությանը, հստակ սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ, 2-րդ կետերի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am