Ալիեւի խնդրանքը Էրդողանին. ինչ կասի Արցախի հարցում Պուտինն այս անգամ

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդանշական էր, որ Իրանի նախագահի՝ Բաքու այցին զուգահեռ Անկարա էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը՝ այնտեղ հանդիպելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Իրանի նախագահը Բաքվում բավականին հստակ մեսիջ էր հղել, որ Արցախի խնդիրը ռազմական լուծում չունի եւ պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով: Իրանը պարբերաբար Ադրբեջանին զգուշացնում է, որ դժգոհ կլինի Իրանի հյուսիսային սահմանին ռազմական լայնածավալ էսկալացիայի դեպքում: Բաքուն այդ առումով չի կարող հաշվի չառնել Իրանի դժգոհությունը եւ մեսիջները, քանի որ Իրանը բավական մեծ ազդեցություն ունի Ադրբեջանում մահմեդական կրոնականության կամ պարզապես իսլամականության կրող խավերի վրա, իսկ նրանք շատ են եւ, սոցիալական դժգոհությամբ պայմանավորված, կարող են լինել նաեւ բավականին ագրեսիվ:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը չի էլ կարող հրաժարվել ռազմական դիվանագիտությունից, ռազմական գործիքների, այսպես ասած, մշտական կիրառման պատրաստակամությունից եւ անընդհատ ռազմական շանտաժից, որովհետեւ դա կնշանակի պարզապես հրաժարվել Արցախից: Դե ֆակտո Բաքուն հասկանում է, որ այլ ելք էլ չունի, բայց այդուհանդերձ շարունակում է կառչած մնալ պատերազմի շանտաժին որքան հնարավոր է՝ երկար:

Այդ իմաստով Բաքվի միակ հենարանը ներկայումս Թուրքիան է, եւ հատկանշական է, որ Ալիեւը Բաքվում ընդունում է Ռոհանիին, իսկ Անկարայում Հասանովը հանդիպում է Էրդողանին՝ Իրանին ցույց տալու համար, որ Բաքուն մենակ չէ եւ, այսպես ասած, չի ընկրկի Իրանի զգուշացումների առաջ: Սակայն սրան զուգահեռ կա մեկ այլ ուշագրավ դրվագ: Ապրիլի սկզբին սպասվում է Պուտինի ացը Թուրքիա, որտեղ կլինի բարձր մակարդակի ռուս-թուրքական հանդիպում, Էրդողանը եւ Պուտինը կմասնակցեն Թուրքիայում ռուս-թուրքական միջուկային էներգետիկայի ծրագրի, նոր ատոմակայանի շինարարության մեկնարկին: Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար, անընդհատ փորձում է Ռուսաստանին, այսպես ասած, բերել նախաապրիլյան տրամաբանության, երբ փորձ էր արվում, այսպես ասած, կազանյան կամ լավրովյան պլանով հանգուցալուծել Արցախի խնդիրը, ապահովել տարածքների վերադարձ, ընդհուպ ռազմական տարբերակով, որում Ռուսաստանը ուներ զգալի դերակատարում, եւ այն բավականին հայտնի է բոլորիս՝ սկսած ռազմատեխնիկական գործակցությամբ Բաքվի հետ, մինչեւ Հայաստանի թուլացման բազմավեկտոր գործողություններ: Սակայն Ռուսաստանն ապրիլյան պատերազում տեսավ, որ այդ ամենը ընդամենը մոտեցրել է իր ներկայության ավարտը Հայաստանում եւ Կովկասում: Երբ այժմ արվում են հայտարարություններ, որ հետեւություններ են եղել ապրիլյան պատերազմից, դրանք միայն քարոզչություն չեն անշուշտ, տվյալ դեպքում խոսքն իսկապես Ռուսաստանի համար կարեւոր արձանագրումների մասին է, ապրիլյան պատերազմում Հայաստանի դիմադրունակությունը Ռուսաստանի համար գուցե նույնիսկ շոկ էր, որը չէր կարող չբերել հետեւությունների: Պատահական չէ, որ դրանից հետո Մոսկվան պարբերաբար մերժում է Ադրբեջանին այսպես ասած՝ պատերազմի իրավունքի վերականգնման հարցում, եւ այդ տեսանկյունից բավականին խոսուն էին Էրդողանի խոսքերը նախորդ տարի ամռանը Պուտինի հետ հանդիպումից հետո, երբ նա հայտարարեց, որ ասել է Արցախում տարածքների վերադարձի մասին, Պուտինը համաձայնել է, բայց նշել, որ իրականանալիության հարցում հույս չունի: Իսկ այդ հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Էրդողանի այցը Բաքու, եւ անկասկած հենց Բաքվում Ալիեւն էր նրան հորդորել Պուտինի հետ Սոչիի հանդիպմանը բարձրացնել հարցը, եւ Էրդողանը դրանից հետո Ալիեւին էր առաջին հերթին ակնարկում, որ Պուտինը հույս չի տվել, ամեն ինչ անցել է ապարդյուն: Այժմ Պուտինի հետ հանդիպումից առաջ Էրդողանին թերեւս հարցը բարձրացնել խնդրում է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Կբարձրացնի՞ Էրդողանը, որը ի տարբերություն նախորդ տարվա ամռան՝ այժմ ավելի լուրջ հարցերի մեջ է խրված, եւ ի՞նչ կասի Պուտինն այս անգամ: Թեեւ այն, որ վերջին օրերին ռուսական խորհրդարանական մի քանի պատվիրակություններ Երեւանում հավաստիացնում էին հետեւությունների մասին, հուշում է, որ Պուտինն այս անգամ էլ հույս չի տալու Ալիեւին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը Արտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը Կոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Սահմանախախտ ադրբեջանցին հովիվ չի․ նոր մանրամասներ․ hraparak.am Դատարանը կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի Արսեն Գևորգյանին Պարոն Միրզոյան,մի հատ վերհիշեք 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել. Էդուարդ Շարմազանով Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am