«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ մի քանի շաբաթ է՝ Գագիկ Հարությունյանը հեռացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է ապրել «կառավարական դաչայում», չնայած, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա Մոնումենտում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի, եւ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։
Ներկայումս «կառավարական դաչայում» նրանից բացի ապրում են նաեւ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչի մասին ասել է նախագահի գործերի կառավարիչ Վարուժ Գրիգորյանը։ Հայտնել է նաեւ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի տեղափոխվել այնտեղ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ եւս։
Տիգրան Սարգսյանից հետո այնտեղ մինչ օրս վարչապետ չի ապրել, ինչպես որ Տիգրան Թորոսյանից հետո՝ ոչ մի ԱԺ նախագահ։ Հովիկ Աբրահամյանը, ինչպեսեւ Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահի պաշտոնում, իրենց տներից չտեղափոխվեցին։ Նույնն էլ անում է Արա Բաբլոյանը։ Փոխարենը՝ Սեյրան Օհանյանը երկար տարիներ ապրել է կառավարական առանձնատներից մեկում»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը