«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիր-Երեւան-Երեւան-Արմավիր երթուղու սպասարկման շուրջ աղմուկը չի դադարում: Այդ երթուղու վարորդները գործադուլ էին արել, քանի որ գծատերերը բարձրացրել էին «օրվա պլանի» չափը՝ 15 հազար դրամից հասցնելով 20 հազարի:
Երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե այդ ամենի համար մեղավոր է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ոչ մի քայլ չի անում` երթուղին ապօրինի ուղեւորափոխադրողներից ազատելու համար:
«Բիզնեսը զրկվում է իր հիմնական իմաստից` շահույթից: Ու այս ամենը` երթուղում երթեւեկող անօրինական փոխադրողների ու համապատասխան պաշտոնյաների հետեւողական եւ դիտավորությամբ ցուցաբերվող անգործության հետեւանքով»,- ասել է Հակոբյանը` պնդելով, որ իրենք նախարարություն դիմել են բազմիցս, ներկայացրել փաստեր, բայց ապարդյուն»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը