« Եթե ձեր հարազատին նոր եք կորցրել, հենց այդ դեպքում է կարևոր հավկիթը ներկել» Տեր Հակոբ քահանա Խաչատրյան (video)
«Մեծ պահքը բաղկացած է 7 կիրակիներից, տևում է 48 օր, վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, երբ տեղի են ունենում Քրիստոսի կյանքի վերջին իրադարձությունները»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը Առավել մանրամասն ներկայացնելով տոնի ժամանակացույցը՝ տեր Հակոբը նշեց, որ Ավագ ուրբաթ կատարվում է Քրիստոսի թաղման արարողությունը, շաբաթ օրը կատարվում է ճրագալույցի պատարագ, որի ժամանակ Սուրբ Հարության բարի լուրը տրվում է ժողովրդին.« Այն մարդիկ ովքեր պահք են պահել, ճրագալույցի պատարագի օրը պետք է պաստրաստվեն սուրբ հաղորդություն ստանալու»: Սուրբ Զատկի սեղանին դրվող կերակուրներն ունեն իրենց խորհուրդը.« Չամիչով փլավի բրնձի հատիկները ամբողջ մարդկությունն է խորհրդանշում, չամչի հատիկները՝ ընտրյալներին, կարմիր գինին՝ Քրիստոսի արյունը, ձուկը՝ քրիստոնյաներին»: Հարցին՝ արդյոք հավկիթը պետք է ներկել, եթե տանը նոր մահացած կա, տեր Հակոբը վստահեցրեց, որ հենց այդ դեպքում է շատ կաևոր հավկիթ ներկելը. « Հավկիթը ներկելով, մենք հավատում ենք, որ մեր մահացածները պետք է հարություն առնեն, որը նրանք առնում են Քրիստոսի կողմից հեղված արյան շնորհիվ»: Մանրամասները՝ տեսանյութում.
