ՀԱԿ պատգամավորը սկսել է հավաքարարի՞ց. մանրամասնում է

«Հրապարակման մասին  տեղյակ  եմ, կարդացել եմ ու կարդալուց հետո տոնական օրով մի կուշտ ծիծաղել եմ: Իրականում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Ավելին ասեմ.  սեպտեմբերից ի վեր՝ ՀԱԿ խմբակցության մուտքին անգամ չեմ մոտեցել: Ո՞վ կարող է լինել այս պատմության հեղինակը.երկու ենթադրություն ունեմ, թե ովքեր կարող էին նման լուրեր տարածել: Մեկը  ՀԱԿ-ն է, հավանաբար իրենց շոյում է այն միտքը, որ ես կարող եմ գնալ և խնդրել իրենց, երկրորդը` ՍԴՀԿ-ն է, որը խայտառակ պատմությունների մեջ է ընկել, և որի մասին կարծիք է հայտնել մեր վարչության անդամներից մեկը` Համբարձում Եղիազարյանը: Այս երկու կուսակցությունների վրա եմ կասկածում, նրանք որոշել են վրեժխնդիր լինել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին տարածված տեղեկությանը, թե ՀԱԿ-ում է սկանդալ է եղել,  ասաց ԱԺ  ՀԱԿ պատգամավոր, ՎՍՀԴԿ ատենապետ  Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ  լրատվական կայքերից մեկը  գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունում մեծ սկանդալ է եղել: Մասնավորապես, նույն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով վերջին շրջանում փորձում է 2017-ի ընտրություններում իր համար ցուցակ ապահովել, փորձել է հարաբերությունները վերականգնել Լևոն Զուրաբյանի հետ, սակայն վերջինը ոչ միայն չի ընդունել Լյուդմիլա Սարգսյանին, այլ նաև իր գործավարի միջոցով փոխանցել է հետևյալը` «հավաքարար էիր` մենք քեզ մարդ դարձրինք»: «Անձնական որակումները և ՀԱԿ-ի մասով ինչ որ այդտեղ գրված է, իրականությանը չի համապատասխանում: Դա թույլ քաղաքական ուժի պահվածք է, որը ոչինչ չունի ասելու իմ մասին և միայն փորձում է չարախոսություններ տարածել և վարկաբեկիչ որակումներ տալ, որն ինձ չի հուզում»,-ընդգծեց Լյուդմիլա Սարգսյանը: Նշենք, որ ՎՍԴՀԿ  ատենապետ,ԱԺ ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը  մեզ հետ զրույցում չբացառեց, որ  2017 թվականի ԱԺ ընտրություններին կարող է մասնակցել ԲՀԿ-ի ցուցակով: Նշենք, որ  մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ծաղկադրմանը Լյուդմիլա Սարգսյանը գնացել է ԲՀԿ-ի հետ: Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանի և ՀԱԿ-ի միջև տարաձայնություններ առաջացան, երբ Լյուդմիլա Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակներում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Աստղիկ Ավագյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am