Ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող ընդհանուր 5 կիլոգրամից ավելի քաշերով զանգվածներ:
Ըստ ոստիկանության տարածած տեղեկատվության՝ օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Գրունդ Հենդլինգ» կառամատույցի գործակալ Սևակ Մարտիրոսյանն ու նրա ընտանիքի անդամները զբաղվում են թմրամիջոցների ձեռք բերմամբ և իրացմամբ։
Հարուցված քրեական գործի շրջանակում՝ մարտի 29-ին, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին Արարատի մարզի Արբաթ գյուղում ապրող 40-ամյա Մարտիրոսյանի տունն ու օժանդակ շինությունները։ Հայտնաբերվեցին կանեփի նմանվող խնամված բույսեր, կանեփի սերմեր, ինչպես և տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն զանգվածներ, որոնք լցված էին տարբեր տարաների մեջ, նաև փաթեթավորված էին թղթերով ու պոլիէթիլենային տոպրակներով։ Զանգվածների ընդհանուր քաշը 5 կգ 300 գրամից ավելի էր։ Նույն օրը Երևանում ապրող մի երիտասարդի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 3 զանգված՝ ընդհանուր 23 գրամից ավելի քաշով։ Ըստ 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերվածը մարիխունա էր։
Իրավապահները պարզել են, որ թմրամիջոցը երիտասարդը գնել է Սևակ Մարտիրոսյանից։ Եվ Մարտիրոսյանի տնից, և երիտասարդի մոտից հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության։
Սևակ Մարտիրոսյանը ձերբակալվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը