ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետում խաբեության դեպք է տեղի ունեցել: «Հայկական ժամանակ»-ի խմբագրությանը դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ այսօր գնումներ է կատարել սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղից, իսկ տանը ուսումնասիրելով գնումների կտրոնը պարզել է, որ ըստ կտրոնի իրեն վաճառել են տարբեր գների վեց տուփ մաստակ: Այն ընդհանուր արժեցել է 1070 դրամ: Ծամոններից երեքն արժեցել է 150 դրամ, երկուսը՝ 210, իսկ մեկը՝ 200 դրամ: Քաղաքացին գնումների ժամանակ ծամոն առհասարակ չի գնել:
Քաղաքացին ՀԺ-ին տեղեկացրեց, որ ինքը տեղի ունեցածի մասին նաև ֆեյբուքում է գրառում կատարել, որից հետո սուպերմարկետի ղեկավարությունից կապվել են իր հետ և հրավիրել խնդիրը պարզաբանելու: Մեզ հետ զրույցի պահին քաղաքացին դեռ չէր այցելել, սակայն պատրաստվում էր գնալ՝ պարզաբանումների հետևից:
Հ.Գ. Մեզ դիմած քաղաքացին հենց նոր զանգահարեց խմբագրություն և հայտնեց որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ինքը գնումներ կատարելիս միայնակ չի եղել և պարզվում է, որ ընկերն իսկապես 6 հատ մաստակ գնել է, պարզապես ինքը այդ պահին դրամարկղից հեռու է եղել և դա չի նկատել:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը