Գունավոր ընտրություն. կասկածի տակ է դրվում լեգիտիմ իշխանության ձևավորումը

Ընտրական օրենսգրքի ներկայիս տարբերակի ընդունվելու դեպքում «համապետական շիլաշփոթ» է սպասվում: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը: «Այս նախագծում վիճահարույց դրույթներ կան, որոնք կասկածի տակ կարող են դնել լեգիտիմ իշխանության ձեւավորումը: Կարծիքը, թե մենք անցում ենք կատարում հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին, իրականությանը չի համապատասխանում. մեծամասնականը ոչ թե իր տեղն է զիջել, այն անվանումն է փոխվել»,- նշեց  Նորայր Նորիկյանը: Նորիկյանը մատնանշում է նաև կոնկրետ իրավիճակ. «80 տարեկան պապի, որին դրսում հրահանգավորելու են , եւ ոչ միայն պապիկին, այլ նաեւ 100 հազարավոր ընտրողների, որ կմտնես եւ կընտրես կանաչ կամ կարմիր գույնը: Այսինքն՝ ընտրական բուն մեխանիզմը եւ պատկերացումները արժեզրկվում են, եւ մարդիկ ընտրության են գնալու գունային պատկերացումներից ելնելով»,-նշում է փաստաբանը: Փաստաբանի կարծիքով՝ հատկապես 67-րդ հոդվածն է խնդրահարույց, երբ առաջին անգամ Հայաստանում «գունավոր ընտրություն» է իրականացվելու. ընտրողը պետք է ընտրի այս կամ այն գույնի քվեաթերթիկը, որը վերաբերում է կոնկրետ կուսակցության. «Նույն հոդվածով էլ որ կուսակցությանն ընտրում է քաղաքացին, այդ կուսակցությունից էլ թեկնածուի պետք է ընտրի: Սա նշանակում է, որ եթե ՀՀԿ-ին ես ձայն տալիս, ապա չես կարող այլ կուսակցության ներկայացուցչի օգտին քվեարկել»: Նորայր Նորիկյանի կարծիքով՝ մտահոգիչ է նաեւ 31-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն՝ հանձնաժողովի նախագահը կարող է հեռացնել վստահված անձանց, դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին: Փաստաբանը հորդորեց պայքարել, որ այս դրույթը հանվի: «Թե տեղական, թե միջազգային հասարակական կազմակերպությունները կարող են ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնել, եթե ունեն ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի կամ ԿԸՀ նախագահի լիազորագիրը: Սա նշանակում է, որ դիտորդական առաքելություն կիրականացնեն այն անձինք, որոնք հաճո են ՀՀ իշխանություններին»,- հավելեց Նորիկյանը: Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ: Հաջորդ շաբաթ արդեն իսկ սպասվում են խորհրդարանական լսումներ: Օրենսգիրքը պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը: Աստղիկ Ավագյան    

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am