Ռուսների հերթական դավաճանական հարվածը,հրապարակվել է Հայաստանի ռազմական գաղտնիքները

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլեւ արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները: Ռուսական «Ռազմարդյունաբերական սուրհանդակ» մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը (ВПК) մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ: Ընդ որում՝ մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների մասին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ այլն: «Ֆորպոստ մի շարք հարցերով…» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է հայկական բանակի ռազմական ներուժը եւ հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում: «Ռուսաստանի եւ Թուրքիայի հակամարտության դեպքում Հայաստանը հայտնվում է առաջին գծում»,- այսպես է փորձագետը սկսել իր հոդվածը: ՀՀ ՊՆ-ն հերքում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հերքեց Խրամչիխինի հրապարակած ինֆորմացիան հայկական զինուժի մասին՝ ասելով. «Ես ծանոթացա այդ վերլուծությանը: Դա փորձագետի անձնական տեսակետն է, որտեղ կան տեղեկություններ, որոնք, ինչպես միշտ, լիովին չեն համապատասխանում իրականությանը: Շատ անճշտություններ կան, ինչպես լինում է նմանատիպ ցանկացած վերլուծության դեպքում»: Ո՞վ է Խրամչիխինը Հոդվածի հեղինակը պատահական մարդ չէ եւ բնականաբար ինքնագլուխ կերպով չէր կարող այսպիսի տեղեկություններ հավաքագրել ու հրապարակել՝ առանց, այսպես ասած, «վերեւի հրահանգի»: Ալեքսանդր Խրամչիխինը քաղաքագետ է, վերլուծաբան եւ Ռուսաստանի ամենահեղինակավոր ռազմական փորձագետներից մեկը: Միաժամանակ նա զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոն Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտում, որը կարելի է ասել՝ գործում է պետական ֆինանսավորմամբ: Սա արդեն իսկ խոսուն փաստ է հեղինակի եւ իր վերլուծության մասին: Աշխատել է մի ամբողջ ագենտուրա «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող, վերլուծաբան Դանիել Իոաննիսյանը ասում է, որ այս ինֆորմացիան հնարավոր չէր հավաքագրել բաց աղբյուրներից՝ լինի դա լրատվամիջոց, թե մեկ այլ աղբյուր: Մեր զրուցակցի կարծիքով՝ գործել է գործակալական ցանց. «Այս աստիճան մանրակրկիտ տեղեկություններ մենք չէինք կարողանա հավաքագրել: Եթե փորձեինք նման բան անել, Ազգային անվտանգության ծառայությունը պարզապես կձերբակալեր մեզ: Տվյալներն այն աստիճանի մանրամասնությամբ են, որ ակնհայտ է, որ այստեղ մի ամբողջ ագենտուրա է աշխատել»: Ռուս քաղաքագետ Մոդես Կոլերովը, որն իրականում Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողներից մեկն է, քաղաքական ենթատեքստ չի տեսնում ռուսական շաբաթաթերթի հոդվածում: «Եթե դրանք ռազմական գաղտնիքներ են, այդ դեպքում մենք սպասում ենք հայկական կողմի պաշտոնական դիրքորոշմանը: Եթե դրանք ռազմական գաղտնիքներ չեն, ապա դրանց գաղտնիությունը կարող են գնահատել միայն մասնագետները: Դուք համոզվա՞ծ եք, որ դրանք ռազմական գաղտնիքներ են»,- մեր հարցին հարցով պատասխանեց նա: Ռազմավարական դավաճանություն Նույնիսկ եթե այդ տեղեկության թեկուզ 1 տոկոսը համապատասխանում է իրականությանը, նման քայլը «ռազմավարական դաշնակից» կոչվող պետության կողմից չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար: Սա, փաստորեն, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակման քաղաքականության շարունակությունն է: Ռուսների այս նոր գործելաոճի վերջնական նպատակներն առայժմ դժվար է ամբողջությամբ բացահայտել, բայց կարելի է, իհարկե, տալ որոշ հստակ գնահատականներ: Ռուսաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում,- ադրբեջանցիները դժվարանում են վճարել ռուսներին ստացած զենքի համար,- եւ արդեն երկրորդ անգամ փորձում է Հայաստանի հաշվին շանտաժի ենթարկել ադրբեջանցիներին: Միաժամանակ սա նաեւ ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային գոտում նոր ռազմական լարվածության հրահրմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա իր ազդեցության շնորհիվ տարածաշրջանը կառավարող Ռուսաստանը, ըստ երեւույթին, գոհ չէ վերջին մեկ-երկու ամիսներին շփման գծի հարաբերական խաղաղությամբ, եւ նա նմանատիպ քայլերով միանգամայն կարող է ավելացնել քաղաքական եւ հետեւաբար՝ ռազմական լարվածությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Բնականաբար, սա որեւէ կերպ չի տեղավորվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտոնապես հռչակված ռազմավարական դաշնակցության տրամաբանության մեջ եւ ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական հարված թիկունքից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am