Նահանգների կանխարգելիչ 2 հարվածը Հայաստանում. նախքան գրոհի ծավալումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին արել է երկու ուշագրավ հայտարարություն: Առաջինը դեսպան Ռիչարդ Միլզի խոսքն էր այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հայաստանում բռնությամբ, ուժով, զինված ճանապարհով քաղաքական օրակարգ առաջ տանելու փորձերին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբին: Երկրորդ հայտարարությունը, որ արդեն արեց դեսպանատունը, վերաբերում էր Հայաստանին ԱՄՆ հատկացնելիք օգնությանը: Դրա վերաբերյալ վերջին օրերին տարածվել էին տեղեկություններ, թե առաջին անգամ ԱՄՆ-ը օգնություն չի հատկացնի Հայաստանին: ԱՄՆ դեսպանատունը փաստորեն անիրազեկ է որակում այդ տեղեկությունների աղբյուրները՝ արձանագրելով, որ պարզապես չկա հասցեական, նպատակային մատնանշված բյուջեի տող, սակայն դա էլ նորություն չէ, եւ Հայաստանի մասով արդեն մի քանի տարի է, ինչ օգնությունը մասհանվում է հենց այդ տրամաբանությամբ: Ավելին՝ դեսպանատունը հայտարարել էր, թե Հայաստանն այս տարի կստանա նույնիսկ ավելի շատ օգնություն: Երկու հայտարարությունները, այն էլ՝ մեկ օրում, բավական հատկանշական են եւ վկայում են այն մասին, որ Նահանգները տեղեկատվական հոսքերում տեսել է ավելի լուրջ խնդիր, քան պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետեւում պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետեւում ըստ ամենայնի նկատվել է քաղաքականություն: Ընդ որում, այդ ամենն ուշագրավ է վերջին շրջանում հայ-ամերիկյան ուղղությամբ ինտենսիվ քաղաքական գործընթացների ֆոնին, որ դրսեւորվեցին նախ ԱԺ խորհրդարանական պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցով, փաստացի աննախադեպ ֆորմատի, իսկ դրանից գրեթե անմիջապես հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցով՝ դարձյալ աննախադեպ ֆորմատ, ինչի նշանակությունն անուղղակիորեն ընդգծեց Ադրբեջանի բողոքի նոտան ԱՄՆ-ին:

Ահա այս ֆոնին հետաքրքիր է Միացյալ Նահանգների դեսպանատան, այսպես ասած, կրկնակի արձագանքը, որը թերեւս անուղղակի պատասխան է ԱՄՆ-Հայաստան հարաբերության նոր հեռանկարի կամ, ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աշոտյանն էր Վաշինգտոն մեկնած պատվիրակության կազմում վերադարձից հետո ասել, հայ-ամերիկյան հարաբերության ռեսթարտի դեմ նախանշվող որոշակի գրոհի:

Նահանգներն ըստ երեւույթին նախընտրել է պատասխանը հասցնել նախքան գրոհի ակտիվ ծավալումը, ընդ որում՝ առնվազն երկու ուղղությամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ միեւնույն ժամանակ միջազգային օրակարգի կամ արտաքին քաղաքականության, որի ներքո էր դիտարկվում ֆինանսական օգնություն չհասցնելու մասին որոշումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am