«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ձեւավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։
Որոշ տեղեկություններով՝ նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին՝ Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ՝ 2008-ին։ 2013-ին Ս․ Սարգսյանը նրան Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրել։ Նշենք նաեւ, որ ՀՀ չորրորդ նախագահի աշխատակազմը գրեթե կրկնակի կրճատվում է, օրենքով սահմանվել է, որ այն չի գերազանցելու 155-ը:
Կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, բացակայելու են վերահսկողական ծառայությունը, ԱԱԽ քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Իսկ վարչապետի աշխատակազմը չի գերազանցի 600-ը»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը