SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), ոստիկանության Արարատի մարզային վարչության ( վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արարատի բաժին է բերման ենթարկվել Արարատի մարզի Արբատ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ, 40-ամյա Սևակ Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև թմրամիջոցների առքուվաճառքով զբաղվող հանցավոր ևս մեկ խումբ: Հայտնաբերվել է նաև մեծ քանակի թմրանյութեր: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Հայտնաբերված թմրամիջոցները առգրավվել են և նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը