«Ռուսական ռազմական ոստիկանությունն իր աշխատանքը Գյումրիում սկսել է մարտի 15-ից: Ներկա պահին նախապատրաստական աշխատանքներն են ընթացքի մեջ, աշխատանքային հարաբերությունների հստակեցումներ են կատարվում եւ ստորաբաժանումների կադրերի հստակեցումներ, ամեն ինչ միանգամից չի լինում եւ աշխատանքը փուլային է»,-Գյումրիում ՌՈ ներկայության մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայութունը:
Երբ ստորաբաժանումները ձեւավորվեն, ապա ռուսական կողմը հանդես կգա առավել հանգամանալից ասելիքով: Այս պահին, բացի պաշտոնական գրությունից, ոչինչ ասել չեն կարող:
Մամուլի ծառայությունից ՀԺ-ին հայտնեցին, որ հիմա Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում ընտրում են ռազմական ոստիկաններին: Պատասխանատուները սա շատ կարեւոր եւ միաժամանակ պատասխանատու ու բարդ աշխատանք են համարում:
Իսկ ովքե՞ր են լինելու ռուս ռազմական ոստիկաններն ու ինչպես են նրանք ընտրվում: Մամուլի ծառայության տեղեկացմամբ, ռազմական ոստիկաններին ընտրում են եւ ՌԴ զինված ուժերից եւ Հայաստանում ծառայություն իրականացնող բոլոր ռուսական ստորաբաժանումների զինծառայողներից:
Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 29-ի համարում:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը