«HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է Արցախի Հանրապետության Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները:
Նրանք են՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով երկու վիրավորները ներկայում Ստեփանակերտի հիվանդանոցում են, «HALO Trust»-ը կապվել է բոլոր տուժածների ընտանիքների հետ: «Մենք սերտորեն համագործակցում ենք տեղի ոստիկանության և իշխանությունների հետ և կոչ ենք արել քննիչներին զեկուցել միջադեպի բոլոր փաստերի մասին»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
«HALO Trust»-ի ներկայացուցիչները հայտնել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցներին, որ թե՛ մահացածները, թե՛ վիրավորները Արցախի բնակիչներ են: Միջադեպի առնչությամբ խոսել է «HALO Trust»-ի գործադիր տնօրեն Ջեյմս Քոուանը՝ ասելով. «Ամեն օր աշխարհով մեկ HALO-ի ավելի քան 8000 աշխատակից աշխատանքի է գնում այնպիսի վայրեր, որտեղ, նրանցից բացի, էլ ոչ ոք չի կարող քայլ անել, և այս ողբերգական միջադեպը ի ցույց է դնում այն, թե ինչ վտանգների հետ են բախվում նրանք, ինչպես նաև ընդգծում է այդ աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները մահացել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար տարածքն ավելի ապահով դարձնելու աշխատանքի ժամանակ»:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը