ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը և նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպության հավաքական ուժերը և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելուն:
«ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ այս մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Գրում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը:
«Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գլխավորությամբ, ՀԱՊԿ նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպության հավաքական և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ապահովելուն` հաշվի առնելով միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դրսևորումների հետևանքով առկա մարտահրավերներն ու սպառնալիքները, երբ խնդիր է առաջանում ապահովել ռազմական անվտանգություն, պաշտպանել սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը»,-ասաց Սեմերիկովը:
Նա հավելեց, թե շատ լավ հասկանում են, որ այդ կարևոր առաջադրանքի իրականացումը մեծապես կախված է ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի ռազմարդյունաբերական համակարգի զարգացումից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը վստահություն հայտնեց, որ հագեցած աշխատանքային ծրագիր ունեցող «ArmHiTec 2018» ֆորումը կնպաստի ՀԱՊԿանդամ երկրների ռազմական համագործակցության զարգացմանը, գործնական կապերի հաստատմանը:
Վալերի Սեմերիկովը նաև նշել է, որ ուրախ է ցուցահանդեսին տեսնել ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներին, ինչպես նաև Բուլղարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Չինաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի և այլ պետությունների պատվիրակություններ:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը