Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների սպանությունից մեկ տարի անց

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին  տեղի ունեցած աղմկահարույց սպանության մեկ տարին արդեն լրացել է, բայց գործում կարելի է ասել որեւէ տեղաշարժ չի նկատվում: Քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝Երորդմասցի Լյովիկի ու նրա ընկերներ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել, պարբերաբար գործում ներգրավված պաշտպանները հայտարարում էին, որ մինչեւ  2015-ի ավարտ գործը պետք է ուղարկվեր դատարան, այուամենայնիվ նախաքննությունը դեռ շարունակվում է:  Լյովիկի և նրա ընկերների սպանության գործով կալանավորվածները մինչև այժմ էլ շարունակում են հրաժարվել ցուցմունքներ տալուց:  Նրանք երեքն են՝ Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ)  հրաժարվում են որևէ ցուցմունք տալ, քրեական աշխարհում ընդունված է «Сухой отказ»-ով դատվել, որպեսզի դառնան գող, զոն նայող: Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Ակնհայտ է, որ գործը կարծես դոփում է տեղում,առավել եւս չեն նշմարվում այսպես կոչված իրական մեղավորները.գաղտնիք չէ, որ այն նախեւառաջ քաղաքական շերտեր ուներ ու դեպքից մեկ տարի անց այս լճացած վիճակը հասկանալի է դարձնում, որ գործ ունենք հերթական սպանության հետ, որով իշխանության ներսում  ինչ-որ հարցեր լուծվեցին, կամ սա նախազգուշացում էր որոշներին, դիրքեր սասանելու գործողություններ: Քրեական հեղինակությունների  սպանությունից անմիջապես հետո  ռազբորկայի մասնակիցների, մասնավորապես զոհերի անունները մամուլի բազմաթիվ հրապարակումներով կապվեցին Հայաստանի իշխանության տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ: Եվ այդ երկու՝ քրեական եւ քաղաքական ինֆորմացիոն զուգահեռների համադրությունը բավական հետաքրքիր պատկեր  ձեւավորեց: Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո մամուլում տեղեկություններ հրապարակվեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նրա կապի, նրա հանդեպ այդ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորության , բիզնես գործընկերության մասին: Տեղեկությունների շարքում եղան նաեւ այնպիսիք, որ Լյովիկը իր քրեական գործունեությամբ սպասարկել է այդ երկու պաշտոնյաների ծրագրերը: Հետագայում մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Լյովիկի սպանության համար կասկածվողը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը կարող է լինել, քանի որ նա իր փեսայի հետ կապված խնդիրներ ուներ Լյովիկի հետ: Բոլորն, այնուամենայնիվ, միաբերան մեկնաբանում էին, որ հարվածը վարչապետի դեմ էր ուղղված՝ նրա՝օրըստօրե ամրացող դիրքերը սասանելու նպատակով: Ինչ-որ մի պահի գործում հետաքրքիր նրբերանգներ ի հայտ եկան, երբ եւս հինգ անձինք կալանավորվեցին, նրանց թվում առինջավանցի Կարեն Երեմյանը, ով Երեւանի ավագանու անդամ է, հայտնի Թիզ մականունով: Ի դեպ, Սեդրակյանի որդին նույնպես այդ կարգավիճակն ունի: Սակայն կարճ ժամանակ անց նրանց ազատ արձակեցին, իսկ մի քանի ամիս առաջ ընդհանրապես նրանց նկատմամբ դադարեցվեց հետախուզումը եւ գործը կարճվեց: Մի խոսքով՝ կարելի է կանխատեսել, որ գործով աղմկահարույց բացահայտումներ դժվար թե լինեն՝ նկատի ունենալով քաղաքական հանգամանքը, ուստի մնում է սպասել դատավճռին, որից  հասկանալի կդառնա իշխանության ներսի տրամադրություններն ու դիրքավորումները: Անի Սահակյան

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am