«Մենք տալիս ենք մեր եզրակացությունը պատգամավորների ներկայացրած օրենսդրական մի նախաձեռնության, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարձույթով զբաղվող իրավաբանական անձանց պատասխանատվությանն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի վարձակալը կատարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը ֆիքսվում է տեսանկարահանող սարքերով»,- այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ՝ներկայացնելով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագծի մասին որոշման նախագիծը:
«Այլ անձանց դեպքում նախատեսվում է պատասխանատվություն մեքենաների սեփականատերերի համար միմիայն այն դեպքում, եթե նրանք չեն ապացուցել, որ ղեկին գտնվել է այլ անձ:Այս կազմակերպությունների համար կարգավորումն այլ է, և եթե մեկամսյա ժամկետում չի հաջողվում գանձել վարորդից, ապա պատասխանատվություն կրում են նաև կազմակերպությունները», – նշեց Դ. Հարությունյանը:
Պատգամավորներն առաջարկել են փոխել այս դրույթը ու տարածել ստանդարտ կանոնը, ինչը, նախարարության կարծիքով, ողջամիտ առաջարկություն է, սակայն, Դավիթ Հարությունյանի խոսքով, առաջարկվում է ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտակա երկու շաբաթվա ընթացքում ԱԺ է ներկայացվելու իրավախախտումների նոր օրենսգիրք, որը կարգավորելու է այս հարցը:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը